Ամերիկացիների 44%-ը գտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պետք է իմփիչմենթ հայտարարվի, վկայում են Reuters և Ipsos ընկերությունների կողմից անցկացված հարցման արդյունքները։
Ընդ որում, հարցվածների 15%-ը հայտարարել են, որ ամերիկյան առաջնորդին պետք է կոնգրեսի պարսավանքը հայտնել՝ առանց իրավաբանական հետևանքների։
Հարցվածների 31%-ը կարծիք են հայտնել, որ Թրամփի վրայից պետք է հանել մեղադրանքը։
Ամերիկացիների 72%-ը գտնում է, որ իմփիչմենթի հարցով քննության ընթացքում սենատում անհրաժեշտ է լսել բոլոր վկաներին։
Նշվում է, որ տվյալ հարցումն իրականացվել է հունվարի 17-22 ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ տարածքում։
Թրամփի իմփիչմենթի հարցով լսումները սենատում սկսվել են հունվարի 21-ին։










































