Ինչպես գրում է գերմանական Die Spiegel-ը, Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել երկու երկրների տարածքը միմյանց կապող կամուրջ կառուցելու վերաբերյալ: Կարմիր ծովի վրայով անցնող կամուրջն ունենալու է, տարբեր հաշվարկներով, 32-35 կմ երկարություն՝ կրճատելով մի երկրից մյուսը հասնելու ճանապարհը 22 րոպեով:
Ենթադրվում է, որ կամուրջը սկիզբ կառնի Սինայի թերակղզու ամենարևելյան մասից` Շարմ Ալ-Շեյխ քաղաքից ոչ հեռու: Նշվում է, որ Սաուդյան Արաբիան երկար տարիներ փորձել է հասնել նման նախագծի իրագործմանը, սակայն գործը տեղից շարժվել է այն բանից հետո, երբ պաշտոնանկ է արվել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը դեմ էր այս կամրջի կառուցմանը: