Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Արցախի տնտեսության ամենամեծ խնդիրը

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը վերջերս լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Արցախի բնակչությունն ավելանում է, 2007թ. համեմատ 137 հազարից հասել է 145 հազարի, գոյություն ունի բնական և մեխանիկական աճ, հետևաբար Արցախից ոչ թե արտագաղթում են, այլ՝ ներգաղթում են դեպի Արցախ: Ներկայացնելով վիճակագրական ծառայության այս թվերը՝ վարչապետը փորձում է ցույց տալ իր 7-ամյա կառավարման հաջողությունները, այնինչ, պաշտոնական այլ թվեր հուշում են, որ Արայիկ Հարությունյանի հրապարակած թվերը խիստ կասկածելի են, իսկ վարչապետությունը՝ ողբերգական երկրի համար: ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2006/07 ուսումնական տարում Արցախի դպրոցականների թիվը եղել է 21880, իսկ 2012/13 ուս. տարում այս թիվն իջել է ավելի քան 500 դպրոցականով՝ հասնելով 21314-ի: Տարբեր տարիների տվյալներն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ վերջին տարիներին դպրոցականների թիվը կտրուկ իջել է: (Այս թվերը մենք պատրաստ ենք եղել հրապարակել նաև նախկինում, սակայն վախեցել ենք, որ Վիճակագրական ծառայությունը կփորձի կեղծել սրանք ևս: Իշխանությունների կողմից արտագաղթի բացակայության և բնակչության աճի շահարկումների պարագայում այլ բան չի մնում, քան այս տվյալները հրապարակելը):

Համաձայն ԼՂՀ 2014թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի` 2012թ. ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 11,1 տոկոսով, այդ թվում` արտահանումը` 27,4 տոկոսով, իսկ ներմուծումը` 7 տոկոսով: 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 12,3 տոկոսով, ընդ որում` արտահանումը կրճատվել է 7,6 տոկոսով, իսկ ներմուծումը` 13,2 տոկոսով:

Դպրոցականների թվի և ապրանաքաշրջանառության կրճատումը փաստում է, որ Արցախում տեղի է ունեցել բնակչության թվի կրճատում, ինչն արտագաղթի արդյունք է: Պետք է նկատել նաև, որ բնակչության թվի վերաբերյալ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները հատուկ նպատակով կեղծվում են: Դրանով մի քանի հարց է լուծվում: Նախ Արայիկ Հարությունյանն աջ ու ձախ խոսում է Արցախի բնակչության աճի մասին, ներկայացնում դա որպես իր վարչապետության հաջողություն, մյուս կողմից բնակչության մասին կեղծ թվերը թույլ են տալու ունենալ ընտրողների մեծ թիվ՝ ավելացնելով ընտրախախտումների հնարավորությունը:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի հայտարարություններն Արցախում բնակչության աճի մասին ոչ այլ ինչ են, քան դասական ցինիզմ, սեփական ժողովրդին արհամարհելու բարձր աստիճան: Սա ցույց է տալիս, որ կառավարությունը խնդիրների լուծումը տեսնում է թվերը կեղծելու և խաբելու միջոցով: Նման վարքը վտանգավոր է, քանզի ժամանակի հետ դառնում է բնավորություն և մղում նոր հանցագործությունների:

Վեց տարի առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Տիգրան Սարգսյանը նույնպես նման վարքագիծ էր որդեգրել: Անկարող լինել լուծել տնտեսության առջև ծառացած խնդիրները՝ Տ.Սարգսյանը քննադատություններին պատասխանում էր անսահման ցինիզմով և դեմագոգիայով՝ խրվելով կոռուպցիոն սկանդալների մեջ: Արդյունքներն ավելի քան ողբերգական էին Հայաստանի համար: Պաշտոնը ստանձնելու տարում, 2008թ. ՀՀ համախառն ներքին արդյունքը 11662 մլն դոլար էր, իսկ 2013թ.՝ 10416 մլն: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ՝ 3917 դոլար էր, այժմ՝ 3452 դոլար: Տիգրան Սարգսյանը վարչապետությունն ընդունել էր ՀՀ 1449 մլն դոլար արտաքին պարտքով և վեց տարում երկրի պարտքը հասցրել 3903 մլն դոլարի: Օտարերկրյան ուղիղ ներդրումները մեկ միլիարդ դոլարից պակասել են մինչև 270 մլն դոլար: Այս թվերը ցույց են տալիս, թե ինչ ողբերգական արդյունքների է հասել Հայաստանը Տիգրան Սարգսյանի վարչապետության ընթացքում:

Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը շատ չի տարբերվում հայաստանյանից: Ավելին, Արցախում սոցիալական պայթյունից հնարավոր է լինում խուսափել միայն Երևանից մեծաքանակ ֆինանսական ներարկումների շնորհիվ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը Տիգրան Սարգսյանից երանելի վիճակում է: Խորհրդարանական երեք ուժերն էլ պաշտպանում են նրան և մաս կազմում նրա գլխավորած կառավարությանը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն արտախորհրդարանական ուժ է և ազդեցության մեծ լծակներ չունի: Ազգային ժողովի երկու անկախ պատգամավորներն էլ գործում են ոչ մշտական հիմունքներով և նույնպես սահմանափակ հնարավորություն ունեն հակակշիռ դառնալու իշխանությանը:

Հետևաբար ոչինչ չի խանգարում Արայիկ Հարությունյանին բաց խոսելու խնդիրների մասին և փորձելու լուծումներ գտնել իր դաշնակից կուսակցությունների հետ: Սակայն պարզվում է Արցախի վարչապետն ընտրել է Տիգրան Սարգսյանի ճանապարհը՝ սուտ տվյալներ ներկայացնել և պարտադրել հանրությանը որպես իրականություն: Կարծես թե այդ հանրությունն էլ Մարս մոլորակից է իջել Արցախում և ի վիճակի չէ հասկանալ, թե ինչ է կատարվում:

Իրականում Արայիկ Հարությունյանի կառավարությունն ի վիճակի չէ լուծել Արցախի տնտեսության առջև կանգնած խնդիրները, քանզի ամենամեծ խնդիրը հենց ինքը կառավարությունն ու վարչապետն են՝ իրենց անարդյունավետությամբ և կոռուպցիոն ռիսկերով:

Հայկ Խանումյան
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ
«Վերածնունդ» պաշտոնաթերթ, ապրիլ, 2014թ #7

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում