Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարները կազմում են թիմի հարձակման գիծը հզորացնող ֆուտբոլիստների ցուցակը:
Գլխավոր և ամենաբարդ խնդիրը Դիեգո Կոստայի տրանսֆերի ձեռքբերումն է, ով ներկայումս հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ում:
Daily Mail-ը հայտնում է, որ լոնդոնցիների ուշադրության կենտրոնում է նաև ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսին, ով կարող է Կոստայի խաղընկերը դառնալ թիմի նորացված կազմում:
Դեռ ապրիլի սկզբին 28-ամյա արգենտինացու ներկայացուցիչները Լոնդոն են ժամանել` բանակցությունների առաջին փուլն անցկացնելու նպատակով: Մեծ է հավանականությունը, որ ակումբն արդեն համաձայնության է հասել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի տեղափոխության հարցում:










































