ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնել է, որ Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներն աշխարհի 2014 թվականի առաջնության ֆավորիտներն են:
«Բրազիլիայի ընտրանին ֆավորիտ է գրեթե բոլոր մրցաշարերում: Մանավանդ, որ առաջիկա Մունդիալը նրանք անցկացնելու են սեփական հարկի տակ:
Արգենտինացիները նույնպես հիանալի թիմ ունեն: Ընդհանրապես, հարավամերիկյան հավաքականները շատ հզոր են: Եվրոպացիների համար դժվար կլինի: Բայց, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի ընտրանիները կարող են պայքարել»,- L’Equipe-ը մեջբերում է Պլատինիի խոսքերը:







































