Չնայած այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ և այդ երկիրը կրել էր հարյուր միլիարդավոր դոլարների վնաս, Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես հայտ են ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե` 2020 թ. ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ճապոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ցունեկաձու Տակեդան ասել է, որ Ճապոնիան ցանկանում է, որպեսզի 2020 թ. ամառային օլիմպիական խաղերն անցնեն Տոկիոյում, ինչը կդառնա ավերիչ երկրաշարժից և ցունամիից հետո երկրի վերածննդի խորհրդանիշ:
Այդ խաղերն իրենց հարկի տակ ընդունելու հայտ են ներկայացրել նաև Հռոմն ու Մադրիդը: Հաղթող քաղաքը կորոշվի 2013 թ. սեպտեմբերին Բուենոս Այրեսում:







































