Հատուկ գործողության ընթացքում ուկրաինացի ուժայիններին հաջողվել է ոչնչացնել Սլավյանսկի մուտքի մոտ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների անցակետը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
«Հատուկ նշանակության ջոկատների ուժերով անցկացվում են ակտիվ հետախուզական-որոնողական աշխատանքներ` Սլավյանսկի մատույցներում կրակային դիրքերը պարզելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: «Միջոցառումներ են ձեռնարկվել ինքնապաշտպանության ջոկատների տեղաշարժը թույլ չտալու առումով», ինչպես նաև Սլավյանսկ հավելյալ ուժերի գալու առումով:










































