Իրաքի Քերբելա քաղաքում հզոր պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Իրանական IRNA գործակալությունը հաղորդում է, որ մահացել է առնվազն 9 մարդ, ևս 40 մարդ վիրավորվել է:
Գործակալության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել մարդաշատ վայրում, պայթեցվել է բեռնատար մեքենա: Պայթյունների զոհ են դարձել ինչպես տեղի բնակչությունը, այնպես էլ օտարերկրացի շիա ուխտավորներ: Սա Քերբելայում արդեն 3-րդ պայթյունն է վերջին 24 ժամվա ընթացքում: Առաջին երկուսը խլել են 6 մարդու կյանք, 44-ը վիրավորվել են:
Քերբելան համարվում է շիական սրբավայր, ուր ամեն օր ժամանում են հազարավոր ուխտավորներ:








































