Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մկենաբանել է Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակը:
Կասիլյասը նշել է, որ թիմը դեռ չի ապահովել եզրափակիչի ուղեգիր, և պատասխան խաղը շատ բարդ է լինելու:
«Գոհ ենք արդյունքից, բայց հասկանում ենք, որ մենք դեռ եզրափակիչում չենք: Չի կարելի անգամ փորձել մտածել, որ եզրափակչի ուղեգիրն ապահովված է:
Մյունխենում մեզ դժվարին խաղ է սպասվում, որին պետք է պատրաստ լինել»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է AS-ը:








































