Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ից կրած պարտությունը Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայում առաջինն էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Գվարդիոլայի գլխավորած թիմը 8-րդ անգամ խաղաց «արքայական ակումբ»-ի մարզադաշտում: Նախկինում «Բարսելոնա»-ի գլխավորությամբ Գվարդիոլան 7 խաղ է անցկացրել «Ռեալ»-ի հարկի տակ` տանելով 5 հաղթանակ և 2 անգամ խաղալով ոչ- ոքի:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ը 1:0 հաշվով առավելության հասավ մյունխենցիների նկատմամբ: Պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում` ապրիլի 29-ին:







































