Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ մեղադրելով նրան հանրապետականներին իմպիչմենտի ընթացակարգի անցկացման պայմաններ թելադրելու մեջ:
«Խենթ Նենսին ուզում Է մեծամասնություն կազմող հանրապետականներին թելադրել իմպիչմենտի հետ կապված խաբեության պայմանները», – գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
«Դեմոկրատները ցանկանում են, որ դրանով ամեն ինչ ավարտվի: Նրանց հետաքննությունը մեռած Է, իսկ նրանց վարկանիշները սարսափ են ներշնչում»,- նշել է Թրամփը:
Ի դեպ, The Washington Post թերթի հետազոտության տվյալներով՝ ամերիկացիների 49 տոկոսը կարծում Է, որ Կոնգրեսը պետք Է իմպիչմենտի ենթարկի Թրամփին, իսկ 46 տոկոսը հակառակ կարծիքին Է: