Տիեզերական թռիչքի ժամանակ Starliner տիեզերանավի վրա գտնվող մանեկեն Ռոուզիի ամրագոտին մնացել է կապված, և ըստ NASA-ի՝ «շատ լավ վիճակում է»:
Boeing’s Starliner տիեզերանավը Միջազգային տիեզերակայան է ուղարկվել դեկտեմբերի 20-ին: ժամանակի հաշվարկման համակարգում անսարքության պատճառով տիեզերանավը ժամանակից շուտ «որոշել» է, որ հասել է նշված ուղեծրին, ինչը թույլ չի տվել հասնել տիեզերակայան: Այնուամենայնիվ, չնայած առաքելության ձախողմանը, փափուկ վայրէջքը մեծ հաջողություն է:
Նշենք, որ մանեկենը նախագծվել է հասկանալու համար, թե իրական պայմաններում որքան անվտանգ կլիներ վայրէջքը տիեզերագնացների համար:









































