«Բարսելոնա»-ն դրական է արձագանքել ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեի որոշմանը` կապված ակումբի տրանսֆերային գործունեության արգելքի ժամանակավոր հանման հետ:
Հիշեցնենք, որ երիտասարդ մի քանի ֆուտբոլիստների տրանսֆերներն անօրինական կերպով ձևակերպելու պատճառով ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան կատալոնական ակումբին ավելի վաղ արգելել էր տեղափոխություններ իրականացնել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ:
«Ակումբը գոհ է ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեի որոշումից` կապված արգելքի ժամանակավոր կասեցման հետ: «Բարսելոնա»-ն իր հարգանքն է հայտնում պատասխանատու կազմակերպությանը` մարզական արդարություն ցուցաբերելու համար»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:





































