Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր` ապրիլի 23-ին, տեղի ունեցան 27-րդ տուրի հանդիպումները, որոնք կայացան խաղացանկով նախապես նշված ժամկետից ավելի շուտ: Չորս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Միկա» – «Ուլիս»` 4:0
1:0 Անդրանիկ Ոսկանյան (18’), 2:0, 3:0 Ջերեմիա Ջոն (39’, 51’), 4:0 Վարդգես Սաթումյան (59’)
«Գանձասար» – «Բանանց»` 2:0
1:0, 2:0 Արթուր Ավագյան (36’, 74’)
«Ալաշկերտ» – «Արարատ»` 0:0
«Փյունիկ» – «Շիրակ»` 2:1
1:0, 2:0 Սարգիս Բալոյան (14’, 19’), 2:1 Գևորգ Հովհաննիսյան (85’)








































