Monday, 29 04 2024
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում

Արցախի վառ օրինակը. հայկական նոր խնդիրը Վաշինգտոնում

ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Հայաստանում նոր քննարկումների առիթ է տվել Պետդեպարտամենտի հայտարարությունը, որ Սպիտակ տունը չի փոխել իր դիրքորոշումը և չի ճանաչում Ցեղասպանությունը: Դրա առնչությամբ հոդված է հրապարակել նաև բրիտանական BBC-ն: Պետդեպարտամենտը հղում է անում ապրիլի 24-ի նախագահական ուղերձին, դա համարելով Սպիտակ տան դիրքորոշում: Իսկ ապրիլի 24-ին, ինչպես հայտնի է, նախագահ Թրամփը չի օգտագործել ցեղասպանություն բառը: Ի դեպ, Սենատում ճանաչումից հետո Հայաստանում շատ է հնչում հարցը՝ սրանից հետո Թրամփը կասի՞ այդ բառը: Մինչդեռ, եթե դրանից առաջ հարցը կարող էր լինել նշանակալի, ապա Կոնգրեսի երկու պալատների ճանաչումից հետո այլևս Թրամփի ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումը չունի առանցքային նշանակություն, որովհետև Կոնգրեսը՝ ինչքան էլ ամերիկյան արտաքին քաղաքականությունը դիտարկվի Սպիտակ տան գործառութային գերակայության դաշտում, այդուհանդերձ, իր քաղաքական և պետական կարգավիճակով շատ ավելին է, քան նախագահի ուղերձը:

Վերջին հաշվով, ապրիլքսանչորսյան ուղերձում մեկ անգամ հնչել է ցեղասպանություն բառը՝ Ռոնալդ Ռեյգանի նախագահության շրջանում, սակայն դա չի բերել վարչակազմի և ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխության ու ցեղասպանության հարցում իրավական հետևանքների:

Կոնգրեսի բանաձևերից հետո հարցն առավել ևս ուղերձի դաշտում, ցեղասպանություն բառի կամ եզրույթի դաշտում չէ: Ի վերջո, անհրաժեշտ է հասկանալ, որ խոսքը չի վերաբերում լոկ իրավական պատասխանատվության խնդրին: Խոսքը աշխարհակարգային սյուներից մեկի՝ հայկական հարցի մասին է, որը համաշխարհային քաղաքականության հիմքում է նույնիսկ ավելի վաղ, քան եղել է թիվ մեկ գերտերություն Միացյալ Նահանգները: Հարցի զարգացումը, դրա շուրջ դիրքորոշումների ծավալումը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության համատեքստում: Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ենք ունենալու երկարատև զարգացումների հետ, այդ թվում՝ ամերիկյան քաղաքականության շրջանակում: Բերենք պարզ օրինակը մեզ համար մեկ այլ կարևորագույն և նուրբ հարցի՝ արցախյան հարցի համատեքստում, որը, անշուշտ, հայկական հարցի համաշխարհային փաթեթի կարևորագույն տարր է:

Հայաստանը, որ տարիներ շարունակ խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, խոսում է Արցախի միջազգային ճանաչման մասին, խոսում է այդ ուղղությամբ արտաքին քաղաքական ջանքի մասին, ինքը դեռևս չի ճանաչել այդ անկախությունը, գոնե դե յուրե: Այդ հանգամանքը, սակայն, որևէ մեկի մոտ չի հարուցում կասկած, որ Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը, ինչի մասին վկայող գործոնները բազմաթիվ են: Բայց թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանության մակարդակում չկա ճանաչման ակտ: Ավելին, պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ճանաչման ակտը իր համար մարտավարական նպատակահարմարություն չէ և կանի այդ քայլը, երբ Ադրբեջանը սկսի պատերազմ: Այլ կերպ ասած, Արցախը դե ֆակտո ճանաչող Հայաստանը չի անում այդ քայլը դե յուրե, պահելով այն իր դիվանագիտական-քաղաքական գործիքակազմում:

Իհարկե, ամենևին հակված չենք օրինակները ամբողջապես նույնականացնելու, սակայն տրամաբանությունը, թերևս, հասկանալի է՝ Վաշինգտոնը Հայոց ցեղասպանության՝ Սպիտակ տան մակարդակով դե յուրե ճանաչումը պահում է իր դիվանագիտական-քաղաքական գործիքակազմում, և այստեղ մտածել, թե բանն ընդամենը հայկական հարցի շահարկումն է, կլինի չափազանց միամիտ:

Ի վերջո, Երևանն էլ հո տարիներ շարունակ Արցախի հարցը չի՞ շահարկում՝ դե յուրե չճանաչելով անկախությունը: Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ում թե՛ դե ֆակտո և թե՛ իշխանության կարևոր ճյուղերից մեկի՝ գործադիր իշխանության մակարդակում ճանաչված է դե յուրե: Ըստ այդմ, հայության, Հայաստանի Հանրապետության համար դա այլևս քննարկման հարց չէ, հետևաբար, հայկական աշխատանքը այլևս պետք է լինի ոչ թե ճանաչման փաստի հասնելու, այլ, թերևս, այդ փաստի կապիտալիզացիայի մակարդակն ընդլայնելու ուղղությամբ, ինչն էլ իր հերթին նշանակում է Արցախի հարցի ավելի մեծ ընդգրկում այդ աշխատանքի շրջանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում