Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ը մտադիր է կիրառել ռուսական «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ դրա շինարարության հետ կապված ընկերությունների հանդեպ նման սահմանափակումները կունենան հավելյալ տարածքային ազդեցություն։
Դեկտեմբերի սկզբին Գերմանիայի արտգործնախարարությունը Վաշինգտոնին խնդրել էր պատժամիջոցներ չիրականացնել: Բեռլինը նշել էր, որ նրանք «սկզբունքորեն մերժում են» միջամտությունը, որը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա: