Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արևմուտքում գտնվող բանկի կողոպուտը: Հանցագործության տեսագրությունը հրապարակել է «Հինգերորդ ալիքը»:
Կադրերում երևում է, թե ինչպես է բժշկական դիմակով տղամարդը մտնում հաստատություն: Նրա ձեռքերում խլացուցիչով ավտոմատ հիշեցնող առարկա է:
Հանցագործի դիմաց մի տղամարդ սողում է ծնկների վրա, իսկ տարածքում գտնվող հավաքարարին կողոպտիչը ստիպում է պառկել հատակին, ինչից հետո անցնում է մյուս աշխատասենյակ:
ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ, դանակով և ատրճանակով զինված երկու տղամարդ կողոպտել են Սավուշկինա փողոցում գտնվող բանկը: Վնասը կազմել է հինգ միլիոն ռուբլի:
Հարուցվել է քրեական գործ: