Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

««Հաց բերող»-ն անտեսված է նաև ներկա իշխանությունների օրոք»

2016թ․ հուլիսի 17-31-ը Երևանում ՊՊԾ գունդը վերահսկողության տակ վերցրած «Սասնա ծռեր» ջոկատի անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանը դաժան ճակատագիր ունեցավ։ Նրան կալանավորեցին «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հետ միասին, ինչն էլ պատճառ դարձավ, որ կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով մեկ տարի անց՝ 2017թ․ մարտին, նա մահանա ազատության մեջ հայտնվելուց հաշված օրեր անց։

Արթուր Սարգսյանին կնքեցին «Հաց բերող» անունով, մինչ այդ անհայտ, փայտե փորագրությամբ զբաղվող ազատամարտիկին սիրեցին ու մեծարեցին։ Տարբեր մտավորականներ, հասարակական գործիչներ դեռևս նախկին ռեժիմի օրոք առաջարկում էին կերտել Հաց բերող Արթուր Սարգսյանի արձանն ու այն տեղադրել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։ Այդ առթիվ քննարկումներ և մամուլի ասուլիսներ էին հրավիրվում, առաջարկներ ներկայացնում Երևանի քաղաքապետարան։ Օրինակ՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ներկայացրել էր Արթուր Սարգսյանին նվիրված հուշարձանի նախագիծը, որը սկզբում նրա համակիրները ցանկանում էին տեղադրել Երևանի Բեյրութի և Իտալիայի փողոցների սկզբնամասում, Իտալիայի դեսպանատան դիմաց։

Իսկ արդեն 2017թ․ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մի խումբ մտավորականներ հանդես էին եկել Արթուր Սարգսյանի արձանը կանգնեցնելու առաջարկով և ներկայացրել էին արձանի նախագիծը։ Հուշարձանի մանրակերտի նախագծի վրա աշխատել է ճարտարապետ Արին Ավետիսյանը։

Երևանի քաղաքապետարանի ընտրություններից անցել է մեկ տարի մի քանի ամիս ժամանակ։ Պարբերաբար խոսվում է հնին հրաժեշտ տալու, նոր արժեքային համակարգ մեր իրականություն ներմուծելու, նախկինում հանիրավի մերժված նախագծերը կյանքի կոչելու անհրաժեշտության մասին։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Հաց բերողի կա՛մ մտերիմները պետք է հանդես գան նախաձեռնությամբ, կա՛մ պետք է լինի հասարակական նախաձեռնություն, կա՛մ էլ որևէ գերատեսչություն հանդես գա նախաձեռնությամբ, և այն ներկայացնեն Երևանի ավագանու հաստատմանը։ Նա նշեց, որ եթե այդ հարցը ներկայացվի Երևանի ավագանուն, ապա այնտեղ անպայման կքննարկվի։

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը մեզ հետ զրույցում հակադարձում է, որ թավշյա հեղափոխությունից հետո իրենք դիմել են Երևանի քաղաքապետարան, այնտեղից էլ իրենց առաջարկը ներկայացրել են ավագանուն։

«Երկար ժամանակ փորձել եմ կապ հաստատել, վերջապես այս տարվա սեպտեմբերի կեսերին ինձ զանգահարեց Երևանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը։ Նա ասաց, որ նայել են ծրագիրը, ինքն անձամբ շատ է հավանում, ինձ հետ կապ կհաստատեն։ Դրանից հետո ինձ հետ կապ չեն հաստատել, մի երկու անգամ զանգել եմ, ասել են՝ այո, այո, բայց ծրագիրն անորոշ վիճակում է։ Ես որևէ տեղեկություն չեմ ստացել։ Երբ Հայկ Մարությանն ընտրվեց Երևանի քաղաքապետ, դիմեցինք Երևանի քաղաքապետարան՝ խնդրանքով, որ տրամադրեն ճարտարապետական առաջադրանք նախագծային աշխատանքներ իրականացնելու համար»,- ասաց Անահիտ Թարխանյանը։

Քանի որ Արթուր Սարգսյանը քաղաքացիական անհնազանդության խորհրդանիշ է, նրա համակիրներն առաջարկել են, որ հուշարձանը տեղադրվի Երևանի Մաշտոցի պուրակում։

«Խնդրեցինք և առաջարկեցինք, որ Մաշտոցի պուրակում տեղադրենք Արթուրի արձանը, այնպես, որ նույնիսկ մեկ ծառ կամ մեկ քառակուսի մետր չվնասվի, չվտանգի կանաչ գոտին և այնտեղով քայլողներին։ Մինչ օրս, սակայն, որևէ պատասխան չենք ստացել։ Ժամանակ առ ժամանակ զանգահարում եմ քաղաքապետարան, զանգում եմ Լևոն Զաքարյանին, ինձ ասում են՝ դեռ սպասեք»,- ասաց ճարտարապետը։

Հետաքրքրվեցինք, թե որտեղ է գտնվում ճարտարապետ Արին Ավետիսյանի հեղինակած հուշարձանի մանրակերտը։

«Մանրակերտը գտնվում է Արթուր Թարխանյանի մշակույթի կենտրոնում»,- արձագանքեց ճարտարապետը՝ հավելելով, որ մեկ տարուց ավելի է, ինչ իրենք սպասում են Երևանի քաղաքապետարանի պատասխանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում