Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Վիտալի Բալասանյանն իր անձնական կարծիքն է ասել. համոզված ենք՝ Հայաստանի իշխանությունները հակաարցախյան քայլեր չեն կարող անել

«Վիտալի Բալասանյանն իր անձնական կարծիքն է արտահայտել։ Նա պետական պաշտոնյա չէ և խոսում է որպես անհատ քաղաքական  գործիչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը։

Դավիթ Բաբայանն ընդգծեց. «Առհասարակ համոզված ենք, որ չի կարող այնպես լինել, որ Հայաստանի իշխանությունները հակաարցախյան քայլեր անեն, որովհետև սա կլինի ոչ թե Արցախի դեմ քայլեր, սա կլինի հայոց պետականության գոյության դեմ ուղղված քայլեր։ Չեմ կարծում, թե կա որևէ մեկը, ով այդ քայլին կգնա։ Դա պարզապես անհնարին է ու անթույլատրելի»։

Ինչ վերաբերում է արցախյան բանակցությունների շուրջ ընթացող վերջին օրերի հակաքարոզչությանը և մեր այն հարցին՝ արդյոք Ստեփանակերտն ունի՞ բանակցությունների հետ կապված մտահոգություններ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք տեսնում ենք, որ բանակցություններում Ադրբեջանը շարունակում է պնդել իր դիրքորոշումը, տեսնում ենք, որ որևէ փոփոխություն՝ կապված Ադրբեջանի պահվածքի հետ, տեղի չի ունենում, հետևաբար որևէ զարգացում, այլ գործընթացներ չենք տեսնում, որովհետև դրանք պարզապես չկան»։

Այն դիտարկմանը, թե հատկապես շահարկվում է ադրբեջանական համայնքի հետ կապված իշխող ուժի պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությունը, Բաբայանը նշեց. «Մենք պետք է հստակ տարանջատենք համայնք կոչեցյալը ընդհանրապես բանակցային գործընթացից։ Քաղաքական, դիվանագիտական, բանակցությունների առումով չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է ադրբեջանական համայնքը։ Ինչ-որ մարդկանց խումբ է, նույնիսկ ոչ թե կազմակերպություն, որն օգտվում է պետական կերակրամանից, ու որին Ադրբեջանն անընդհատ փորձում է խցկել բանակցային գործընթացի մեջ, անընդհատ շահարկել։ Այդ համայնք կոչեցյալը չի կարող դիտարկվել որպես ինչ-որ քաղաքական ուժ կամ միավոր։ Եթե Ադրբեջանը փորձում է նրան բերել բանակցային սեղան, այստեղ երկու տարբերակ կա. մեկը, որ ադրբեջանական համայնքին ընդգրկում  է իրենց պատվիրակության կազմի մեջ. դա իր գործն է: Բայց եթե նույնիսկ նրանք հանդիսանան Ադրբեջանի պատվիրակության անդամ՝ ինչ-որ կարգավիճակ ունենան, առավել ևս՝ հավասար կարգավիճակ Արցախի Հանրապետության հետ, դա պարզապես անհնարին է. դա պետական կազմավորում չէ։ Եթե մենք Արցախը նույնացնենք այդ համայնքի հետ, դա կլինի սարսափելի հարված Արցախի պետականությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում