Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսին, իսկ Մոյեսի փոխարեն «Յունայթեդ»-ը մինչև մրցաշրջանի ավարտը կգլխավորի ակումբի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը:
Սա առիթ է հանդիսացել Goal.com-ի հայտնի ծաղրնկարիչ Օմար Մոմանիի համար՝ ներկայացնելու իր հերթական աշխատանքը, որտեղ «մանկունյանցիներ»-ի գլխավոր մարզչի նորանշանակ պաշտոնակատար Ռայան Գիգզը ակումբի արդեն իսկ նախկին գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսին ելքի դուռն է ցույց տալիս:








































