Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լոնդոնի «Չելսի»-ի հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում այսօր կայանալիք հանդիպման մասին:
«Մենք մի շարք ընդհանրություններ ունենք «Չելսի»-ի հետ: Թիմերն ազգային առաջնություններում ամենաքիչ գոլերն են ընդունել, հիանալի են պաշտպանվում, նախընտրում են հարձակվողական արագ խաղ:
Թե՛ մենք, թե՛ նրանք ուժեղ ենք ստանդարտների խաղարկումների ժամանակ: Այդ որակները հնարավորություն են տալիս չեմպիոնության համար պայքարել մեր ազգային առաջնություններում:
Մրցաշրջանը կգնահատենք ավարտից հետո: Մենք դեռ ոչ մի տիտղոս չենք նվաճել»,- հայտարարել է Սիմեոնեն:









































