Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը նշել է, որ նպատակ ունեն ֆուտբոլային նոր ակադեմիաներ բացել երկրում: Նրա խոսքով՝ բանակցություններ են վարվել «Այաքս»-ի ու «Բարսելոնա»-ի հետ:
«Նոր ակադեմիաներ բացելու հարցով բանակցություններ ենք վարում տարբեր ակումբների հետ: Ցանկանում էինք բացել «Այաքս»-ի ակադեմիա, բայց դա շատ թանկ արժե:
Ծրագրեր ունենք նաև պորտուգալական «Սպորտինգ»-ի ակադեմիա բացել: Բայց անհրաժեշտ է, որ դա օգուտ բերի, ոչ թե լինի հապճեպ որոշում:
Այդ հարցով բանակցություններ ենք վարել նաև «Բարսելոնա»-ի հետ, բայց նրանք չցանկացան ակադեմիա բացել»,- Azerisport-ը մեջբերում է Մամեդովի խոսքերը:






































