«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը առաջիկա ժամերի ընթացքում հրաժարվելու են ներկայիս գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի ծառայություններից և որպես նրան փոխարինող դիտարկում են գերմանացի մասնագետի թեկնածությունը: Սակայն անգլիական ակումբն ուսումնասիրում է նաև Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի` Լուի վան Գալի թեկնածությունը:
Հիշեցնենք` Կլոպի պայմանագրի ժամկետը Դորտմունդի ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Շրջանառվող լուրերի համաձայն` մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնա»-ն:






































