«Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ որոշումը կայացվել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` «Գենգամ»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո: Ակումբը դեռևս չի մեկնաբանում տեղեկությունը:
62-ամյա իտալացի մասնագետը 3 մլն եվրո կստանա որպես հրաժարագին: Նշվում է, որ Ռանյերիին աշխատանքից ազատելու պատճառ են հանդիսացել ոչ միայն թիմի վատ ելույթներն, այլ նաև մասնագետի վատ հարաբերությունները «Մոնակո»-ի տնօրեն Վադիմ Վասիլևի և որոշ ֆուտբոլիստների հետ:
Հիշեցնենք` Ռանյերին գլխավորել է «Մոնակո»-ն 2012 թվականին: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ակումբի ղեկավարները մտադիր են աշխատանքի հրավերով դիմել Դիեգո Սիմեոնեին:










































