Friday, 19 06 2026
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Միակ պատճառը, որի համար պետք էր մեկնել Մոսկվա

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը յուրօրինակ փոքր վոյաժ է իրականացրել Մաքսային միության երկրներում, ավելի շուտ երկրների, այսպես ասած, երկու-երրորդում՝ Բելառուսում և Ռուսաստանում: Նալբանդյանը ապրիլի 19-ին Ռուսաստանում Լավրովի հետ է հանդիպել, իսկ հետո էլ մեկնել է Մինսկ և հանդիպել Բելառուսի արտգործնախարարին և Լուկաշենկոյին: Հետաքրքրական է այն, որ Նալբանդյանին հրավիրել էին Բելառուսից և չի բացառվում, որ այնտեղ մեկնելուց առաջ նա Լավրովից ցուցումներ է ստացել, թե ինչ պետք է ասել Մինսկում:

Սակայն կար մի բան, որ արժանապատիվ երկրի արտաքին գործերի արժանապատիվ նախարարը պետք է ասեր հենց Լավրովին: Այդ նախարարը պետք է Լավրովին ասեր, որ մի քիչ ձգեին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի լեզուն, որը օրեր առաջ Երևանում հայտարարել էր, որ եթե տեսնեն Հայաստանի ներքին գործերին միջամտություն, ապա կմիջամտեն և թույլ չեն տա նման բան:

Այսինքն` Հայաստանում ՌԴ դեսպանն իրեն իրավունք է վերապահում ասելու, որ Ռուսաստանը կորոշի՝ Հայաստանի ներքին գործերին միջամտում են, թե ոչ, և ըստ այդմ` ինքն էլ կմիջամտի: Այսինքն` սա ոչ այլ ինչ է, քան հայտարարություն, որ Ռուսաստանը Հայաստանում էլ ցանկացած պահի ռազմական օպերացիա կիրականացնի, եթե հարկ համարի, և Հայաստանի իշխանությունների կարծիքը նրան չի հետաքրքրում:

Եվ ահա, նման հայտարարություններից հետո, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին հանդիպելու Հայաստանի արտաքին գործերի նախարարը միայն մի պատճառ կարող էր ունենալ՝ ասել, որ ձգեն դեսպանի լեզուն, և որ նա այլևս իրեն թույլ չտա Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններ անել: Սակայն որևէ տեղեկություն չկա, որ Նալբանդյանը Լավրովին նման բան ասած լիներ:

Հայաստանի ԱԳՆ-ն ընդհանրապես որևէ ծպտուն իսկ չի հանել այս կապակցությամբ, որևէ մեկնաբանություն իսկ չի հնչեցրել: Սակայն այս ամենը, ցավոք սրտի, այլևս վաղուց զարմանալի չէ, և մենք ընդամենը հերթական անգամ արձանագրում ենք փաստը` ընդամենը հաստատելով դրանով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը եթե Մոսկվա գնում է, ապա բացառապես ցուցումներ ստանալու: Այլ բան հնարավոր չէ պատկերացնել, եթե գնալուց չի ասվում այն, ինչի համար անհրաժեշտ էր գնալ:

Եվ սա էլ իր հերթին նշանակում է, որ ըստ էության Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցերը այլևս որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց շահերի հետ: Եվ հետևաբար` հարց է բարձրանում, թե ինչո՞ւ է Հայաստանի արտաքին գործերի նախարարը գործուղումների մեկնում Հայաստանի պետական միջոցների, այսինքն` Հայաստանի քաղաքացիների վճարած գումարների հաշվին: Նա պետք է գործուղումների մեկնի այն երկրի հաշվին, որի շահերն է պաշտպանում: Տվյալ դեպքում՝ Ռուսաստանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում