Monday, 29 04 2024
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»

Նալբանդյանն ու Լուկաշենկոն քննարկել են ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»

Ապրիլի 21-ին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քննարկել են Մաքսային միության (ՄՄ) ընդլայման ու հետխորհրդային եվրասիական ինտեգրացիայի հետագա հեռանկարները՝ հայտնում է ИА REGNUM-ը:

Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ՀՀ ԱԳՆ ղեկավարի ուշադրությունը հրավիրել է 3 հիմնական հարցերի՝ միջազգային հիմնախնդրին, հայ-բելառուսական երկկողմ հարաբերություններին, Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան ինտեգրացիոն միավորմանը և Հայաստանի միանալու հեռանկարներին: Մասնավորապես, քննարկվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին (ՄՏՏ) Հայաստանի լիիրավ անդամակցության հեռանկարը այն պայմաններում, երբ «ինտեգրացիոն եռյակի» ղեկավարները պատրաստվում են ապրիլի 29-ին Մինսկում տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին քննարկել Եվրասիական միության ստեղծման մասին համաձայնագիրը:

Հայաստանը կատարում է ՄՄ-ին և ՄՏՏ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզը», և ինչպես սպասվում է, խորհրդի ապրիլի 29-ի նիստում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները կքննարկեն պաշտոնական Երևանի կողմից միջոցառումների տվյալ ծրագրի իրականացման արդյունքները, ինչպես նաև կորոշեն ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ համաձայնագրի՝ Հայաստանի ստորագրման ժամկետները:

«Քանի որ դուք պարզապես փորձված մարդ չեք, դուք ստիպված եք լինում զբաղվել այս խնդիրներով, մեզ համար շատ կարևոր է այս կապակցությամբ կարծիքների փոխանակումը, այդ թվում՝ Միասնական տնտեսական տարածքի վերաբերյալ հարցերի շուրջ: Հիմա իրականացվում են «ճանապարհային քարտեզում» նշված միջոցառումները: Հայաստանը շատ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: Ես նաև կուզենայի լսել ձեր դիրքորոշումը, տեսակետը ներկայիս դրությամբ, քանի որ բառացիորեն մի քանի օր հետո Մինսկում տեղի կունենա ՄՄ և ՄՏՏ անդամ 3 պետությունների ղեկավարների հանդիպումը, որպեսզի մենք իմանանք՝ ինչպես մեզ պահենք այդ առումով»,- Նալբանդյանին ասել է Լուկաշենկոն:

«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ես ձեզ անկեղծ կասեմ՝ ես այդ հարաբերությունների զարգացման տեմպով, ի տարբերություն որոշ այլ երկրների, գոհ եմ: Մենք վիթխարի ապրանքաշրջանառություն չունենք, երևի չի էլ ստացվի այդքան հսկայական: Բայց հաշվի առնելով, որ մենք ընդհանրապես ոչինչ չունեինք՝ ապրանքաշրջանառությունը զրոյական էր, ապա այսօր սա մեծ առաջընթաց է: Եվ ես տեսնում եմ, թե ինչպես Հայաստանը, ելնելով իր հնարավորություններից, ձգտում է նաև բելառուսական ապրանքներ գնել: Մենք էլ Հայաստանում այսօր գնում ենք այն, ինչը մենք չենք արտադրում: Ձեր ներդրողներն ակտիվորեն աշխատում են այստեղ՝ Բելառուսի տարածքում»,- ավելացրել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ «Հայաստանը մեզ հմար օտար երկիր չէ»:

Իր հերթին, Նալբանդյանը նշել է, որ 2013-ին Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 50 մլն դոլար, և տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը զարգանում է: Նալբանդյանը նաև հայտնել է, որ պաշտոնական Երևանը կատարում է ՄՄ-ին միանալու իր ստանձնած պարտավորությունները, և «արդեն գործնականում կատարված է «ճանապարհային քարտեզը», այս մասին կզեկուցվի Մինսկում ապրիլի 29-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում