«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա 30 գոլ է խփել:
Սուարեսն, անկասկած, համաշխարհային ֆուտբոլի ուժեղագույն հարձակվողներից մեկն է, բայց նույնիսկ նման ճանաչումն ու կարգավիճակը նրան չեն ստիպում ձերբազատվել կեղծակերպումներից, որոնցով նա պարբերաբար աչքի է ընկնում:
Ահա և հերթական տգեղ կեղծակերպումը եղավ «Նորվիչ»-ի հետ խաղում, երբ «Լիվերպուլ»-ը 2:3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ, իսկ ուրուգվայցին դարձավ գոլի հեղինակ:










































