Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության մեջ կասկածվողը գերմանական իշխանություններին խնդրել է իրեն քաղաքական ապաստան տրամադրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղական լրատվամիջոցների, նրան ապաստան տրամադրելը կնպաստի այն բանին, որ տղամարդը քննիչներին կպատմի իր դրդապատճառների մասին և կանվանի պատվիրատուի անունը:
Նա նաև ստիպված կլինի բացատրել, թե ինչու է պնդում, որ իր կյանքին վտանգ է սպառնում:
Զելիմխան Խանգոշվիլին գնդակահարվել է անհայտ հեծանվորդի կողմից Բեռլինի Մոաբիտ շրջանում 2019-ի օգոստոսի 23-ին: Սպանության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի: