Գրաֆեն նյութը, որը չափազանց թեթև ու բարակ է, միաժամանակ՝ աներևակայելի ամուր, աչքի է ընկնում էլեկտրահաղորդմամբ:
Չնայած նյութի մասին ակտիվ խոսակցություններին, շուկայում գրաֆենե արտադրանք գրեթե չկա: Դրանից օգտվում են միայն լաբորատորիաներում, իսկ դրա հիման վրա մշակումներ կատարվում են եզակի նմուշներով, գրում է vesti.ru-ն:
Անգլիացի և իռլանդացի ֆիզիկոսների թիմը Nature Materials ամսագրում հրապարակել են հոդված, որում նկարագրել են սովորական խոհանոցային բլենդերում գրաֆենե տերևների ստեղծման իրենց փորձը:
Հետազոտողները նշում են, որ նախ՝ փորձն անցկացրել են արդյունաբերական խառնիչում, ապա փոխադրել սովորական բլենդեր:
«Լաբորատորիայում մենք ստեղծել ենք մի քանի գրամ գրաֆեն, սակայն եթե սկսենք արտադրությունը, կկարողանանք տոննայով արտադրել»,- պնդում են գիտնականները:
Բրիտանացիների մշակած մեթոդն այնքան հեղափոխական է, որ Thomas Swan ընկերությունը, որը հովանավորել է հետազոտությունը, նոր տեխնոլոգիան արդեն ներկայացրել է արտոնագրման:











































