Wednesday, 15 05 2024
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը

«Դ!եմ եմ»-ի պահանջները բավարարելուց հետո նախաձեռնությունը կառավարության հետ նոր օրենքի շուրջ կաշխատի

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին երեկ նախագահի նստավայրի մոտ անցկացված բողոքի ակցիան և հայտարարեցին, որ շարունակելու են պայքարն այնքան ժամանակ մինչև ՍԴ որոշումն ի կատար չածվի:

«Երկրում չի պահպանվում Սահմանադրությունը, հետևաբար՝ այո՛, պետք է գնայինք նախագահի նստավայր և պահանջեինք, որ նա պահպանի Սահմանադրությունը, մենք ոչինչ չենք խնդրում, մենք պահանջում ենք, որ երկրում գործի Սահմանադրությունը»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը, հայտարարեց, որ հակասահմանադրական են ճանաչվել այն դրութները, որոնք իրենք վիճարկել էին Սահմանադրական դատարանում. «Մենք պահանջում ենք, օր առաջ կյանքի կոչվի Սահմանադրական դատարանի որոշումը: Մեր պահանջները հստակ են՝ մինչև այդ դրույթները կյանքի չկոչվեն, մենք մեր պայքարը չենք դադարեցնի»:

Նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանն իր հերթին ընդգծեց, որ ՍԴ որոշման մեջ հստակ սևը սպիտակի վրա գրած է, որ այդ դրույթները հակասահմանադրական են, իսկ ՊԵԿ-ը պարզապես ոտնահարում է Սահմանադրական դատարանի որոշումը. «Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք ի կատար ածել օրենքը»:

Ասուլիսի բանախոսներն անդրադարձան նաև նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ՝ իրենց ակցիային գալու հանգամանքին և նրա ներկայացրած առաջարկներին. «Մենք մեր պահանջը ՀՀ նախագահին ենք ներկայացրել, իսկ այն, որ վարչապետը որոշել է գալ խոսել՝ իր կամքն է: Մարդը ցանկացել եկել է: Նա դրանից առաջ էր հայտարարություն արել, մենք էլ արձագանքել էինք, որ դրական է, բայց կան ավելի կարևոր կետեր, որոնք զուգակցված են իր այդ հայտարարությանը: Քանի որ երեկ վարչապետը եկավ խոսելու, ասացինք, որ բացի տույժերից՝ պահանջում ենք անհապաղ դեպոզիտարիայից ապօրինի նամակներ ուղարկելու գործընթացը դադարեցվի»,- ասաց Դ. Մանուկյանը:

Նա հավելեց, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասել է, որ պետք է մինչև ամսի 30-ը կատարվեն պահումները, հետևաբար իրենք նոր կառավարությունից պահանջում են պաշտոնական դիմումներ ներկայացնել գործատուներին հետևյալ բովանդակությամբ. «Դուք իրավունք ունեք գանձումներ կատարելու միայն այն դեպքում, երբ գրավոր կլինի դիմումն այն մասին, որ աշխատողն ուզում է իրենից պահումներ կատարեն»:

Մանուկյանը հայտարարեց նաև, որ իրենց պահանջները բավարարելուց հետո իրենք պատրաստ են համատեղ աշխատել նոր օրենքի նախագծի վրա:

Նախաձեռնության անդամները նշեցին նաև, որ իրենց խոստումներ պետք չեն, իրենք հավատում են կոնկրետ քայլերին և գործողություններին:

Արսեն Մանուկյանը հատուկ հայտարարեց, որ կոնկրետ իր համար ՍԴ որոշումից մինչ այսօր ոչինչ չի փոխվել:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Գեորգի Գորգիսյանն իր հերթին նշեց, որ երկրում Սահմանադրությամբ ամրագրված է, որ ցանկացած իշխանական սուբյեկտ պարտավոր է հաշվի առնել ժողովրդի կամքը կամ պարզապես հեռանալ:

Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ արդյո՞ք շարունակում են համագործակցել ոչ իշխանական չորս ուժերի հետ, և ի՞նչն է պատճառը որ վերջին իրենց հավաքներին նրանք ելույթ չեն ունենում, արդյո՞ք կառավարության հրաժարականից հետո որևէ բան է փոխվել, Արսեն Մանուկյանն ասաց, որ իրենք ոչ թե համագործակցում էին, այլ համատեղ աշխատում. «Մենք քաղաքացիական սեկտոր ենք, իրենք՝ քաղաքական: Համատեղ աշխատանքը շարունակվում է մինչ այսօր, պարզապես կան տեղեր, որ համատեղ աշխատանք կատարելու նպատակահարմարություն կա, կան տեղեր, որ քաղաքացիական սեկտորը կարող է հանդես գալ առանց քաղաքական ուժերի: Ոչ մի կոնֆլիկտ չկա, հարկ եղած դեպքում դրա ապացույցը կտեսնեք»:

Նույն հարցադրմանն անդրադարձավ նաև Դավիթ Մանուկյանը՝ ասելով. «Նրանք ունեն որոշակի էլեկտորատ, մենք էլ հանրության պահանջն ենք գործադիրում ներկայացնում նրանց միջոցով: Մեր համատեղ աշխատանքը պետք է տրամաբանական լինի և ոչ մեխանիկական: Օրինակ՝ Մատենադարանի մոտի հավաքը՝ «գործնական հանդիպում» ֆորմատ էր, և բացարձակապես կարիք չկար, որ գային ու հարթակից ելույթ ունենային, կար կոնկրետ Արծվիկ Մինասյանը, ով ՍԴ-ում մեր ներկայացուցիչն է, և կարծում եմ բավարար էր այդքանը՝ այդ ֆորմատի համար: Նոր օրենքի հետ կապված համատեղ աշխատանքը առաջիկայում կտեսնեք»:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները պահանջում են նաև, որ նախքան նոր օրենքը Ազգային ժողով մտնի՝ ներկայացնեն այն հանրության դատին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում