HTC ընկերությունը հայտնի է տեսախցիկների հետ կապված իր փորձարկումներով: «Մեգապիքսելների արշավին» մասնակցելու փոխարեն ընկերությունը կենտրոնանում է լուսանկարների որակի վրա՝ գրում է hitech.vesti.ru-ն:
Օրինակ՝ HTC One-ը ստացել է «ուլտրապիքսելային» տեսախցիկ, իսկ One M8-ը՝ նաև երկրորդ տեսախցիկ:
Հաջորդ տարի HTC-ն իր տեսախցիկները հնարավոր է ապահովի օպտիկական zoom-ով, ինչը դրանց հնարավորությունները ավելի շատ կմոտեցնի նրան, ինչ առաջարկում են լուսանկարչական սարքերը:
Այն մասին, որ HTC սմարթֆոնները կարող են ստանալ օպտիկական խոշորացմամբ օբյեկտներ, լրագրողներին պատմել է Սայմոն Ուայթհորնը, որը HTC-ում զբաղվում է լուսա ու վիդեոտեխնոլոգիաներով:
Նա նաև նշել է, որ սմարթֆոնի «ուլտրապիքսելային» տեսախցիկների հնարավորությունը կարող է 5-ից հասնել մինչև 8 մեգապիքսելի, ինչը հնարավորություն կտա ստանալ Ultra HD որակի լուսանկարներ:









































