Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում Սիրիայում դիտակետեր ստեղծելու մասին։ Առաջիկա օրերին այդ հարցով որոշակիություն կլինի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։
Նախարարը վստահ է, որ թուրք և ռուս զինծառայողների համատեղ պարեկությունը Սիրիայում ավելի վարեհաջող և օգտակար կլինի։
Նա նաև նշել է, որ կողմերը շարունակում են ջանքեր գործադրել Սիրիայում իրավիճակի կարգավորման համար, որպեսզի «տարածաշրջանում մարդիկ կարողանան հանգիստ և նորմալ կյանքի վերադառնալ»։
«Որպես ռուս-թուրքական համատեղ պարեկավորման լրացում՝ Ռուսաստանի հետ բանակցություններ են տարվում մի քանի դիտակետեր ստեղծելու մասին, առաջիկա օրերին այդ հարցով որոշակիություն կլինի»,-հստակեցրել է Աքարը։