Այսօր` ապրիլի 17-ին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Լիսաբոնին է հանձնել Չեմպիոնների Լիգայի գավաթը: Մրցաշարի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաքում` մայիսի 24-ին:
Լիսաբոնի կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցեցին քաղաքապետը` Անտոնիո Կոշտան, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդո Գոմեշը, Չեմպիոնների Լիգայի եզրափակչի դեսպան Լուիշ Ֆիգուն, ինչպես նաև մրցաշարի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ի ներկայացուցիչները:
Բացի Չեմպիոնների Լիգայի գավաթը, Լիսաբոնին է փոխանցվել նաև մրցաշարի կանանց առաջնության տիտղոսը:






































