Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում երեկ կայացած «Բարսելոնա» – «Ռեալ» (1:2) հանդիպման ժամանակ բրազիլացիներ Նեյմարն ու Դանի Ալվեսը, պորտուգալացի պաշտպան Պեպեն ռասիստական վիրավորանքների զոհ են դարձել:
«Ռեալ»-ի երկրպագուները կապիկի ձայներ են արձակել, երբ Նեյմարը կամ Ալվեսը խաղային տարբեր դրվագներում մոտեցել են տրիբունաներին: Նման վերաբերմունքի է արժանացել նաև Պեպեն՝ «Բարսելոնա»-ի երկրպագուների կողմից: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն դեռ չի քննել միջադեպը:









































