2014-ին ռազմական պատրաստականության ծրագրի համապատասխան՝ Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրությանը:
Պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են Առանձին համազորային բանակի զորամասերի, օդուժի համակարգի, հակաօդային պաշտպանության, հրթիռային և հրետանային զորքերի անձնակազմն ու միավորումները:
Զորավարժությունների ընթացքում կստուգվեն Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական պատրաստականության մակարդակը, ռազմական տեխնիկայի հնարավորությունները:









































