Մախաչկալայի «Անժի»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մկանային վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել թիմի մարզմանը: Այդ մասին հայտնում է «Անժի»-ի պաշտոնական կայքը:
25-ամյա կիսապաշտպանի վերականգնման հստակ ժամկետը հայտնի կդառնա առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Մկրտչյանը բաց է թողել նաև Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի շրջանակներում կայացած Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ հանդիպումը:







































