Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Վոլֆսբուրգ»-ի մրցավեճում այսօր հայտնի կդառնա մրցաշարի եզրափակիչ խաղի առաջին մասնակցի անունը:
Արդեն հայտնի է դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմը, ըստ որի` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի առաջին րոպեներից:
«Բորուսիա». Վայդենֆելեր, Դուրմ, Հյումելս, Սոկրատիս, Պիշչեկ, Կել, Յոյիչ, Գրոսկրոյց, Մխիթարյան, Ռոյս, Լևանդովսկի:
Ավելացնենք, որ մրցավեճը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:30-ին:





































