1989 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաողբերգական իրադարձություներից մեկը: Շեֆիլդի «Հիլզբորո» մարզդաշատում զոհվեցին «Լիվերպուլ»-ի 96 երկրպագուներ:
Այդ օրը կայանալու էր Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ «Նոթինգհեմ Ֆորեսթ» – «Լիվերպուլ» հադիպումը, բայց հանդիպման ընթացքում տրիբունաներում ստեղծված խառնաշփոթի արդյունքում հրմշտոց սկսվեց, ինչի պատճառով էլ հիմնականում շնչահեղձ լինելով՝ մահացան «Լիվերպուլ»-ի 96 երկրպագուներ, իսկ 766 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Զոհվածների թվում էր նաև «Լիվերպուլ»-ի ավագ և խորհրդանիշ Սթիվեն Ջերարադի զարմիկը:
Ամեն տարի այս օրը ֆուտբոլային հանրությունը իր հարգանքի տուրքն է մատուցում զոհվածների հիշատակին:






































