Monday, 20 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը

Ինչու հեռացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը․ ազգային թիմի շարքերը նոսրանում են

Երեկ հայտնի դարձավ, որ Մարկոս Պիզելին այլևս չի կրի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը: Բոլոր ժամանակների մեր ազգային թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը ավարտեց կարիերան Հայաստանի գլխավոր թիմում: Հատկանշական է, որ Պիզելին հեռացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կարգավիճակով: Անցյալ տարվա դեկտեմբերին հավաքելով 171 միավոր՝ Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Մարկոսն արժանի էր այս պարգևին:  10 տարուց ավել Պիզելին խաղում էր Հայաստանի ազգային հավաքականում՝ դառնալով առանցքային ֆիգուրներից մեկը: Ազգությամբ բրազիլացի ֆուտբոլիստը այս տարիների ընթացքում շատ ավելի մեծ նվիրումով է խաղացել մեր հավաքականում, քան տեղացի բազմաթիվ ֆուտբոլիստներ:

Պիզելին երկու անգամ՝ 2007 և 2008 թվականներին, դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու, սակայն լավագույն ֆուտբոլիստի կոչմանը չէր արժանացել: Հասունացել էր պահը, որ Մարկոսը ճանաչվի նաև Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 2018 թվականի առաջնությունում Պիզելին խփած 18 գոլով ճանաչվել էր լավագույն ռմբարկուն: Մեր ֆուտբոլիստն արժանացել է նաև Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ղազախստանի առաջնությունը որակապես գերազանցում է Հայաստանի առաջնությանը: Ղազախստանում հանդես են գալիս բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց միջև կա բարձր մրցակցություն: Մարկոսը Ղազախստանի այս առաջնության ոչ միայն լավագույն, այլև ամենախարիզմատիկ և հայտնի ֆուտբոլիստն էր: Անցյալ տարի Ազգերի լիգայի խաղարկությունում Մարկոսը գերազանց ելույթ ունեցավ նաև Հայաստանի հավաքականի կազմում: Նրա անմիջական ջանքերով հաղթեցինք Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հավաքականներին:

35-ամյա մեր կիսապաշտպանի անցկացրած մրցաշրջանն իսկապես տպավորիչ էր: 2018 թվականին այդպես էլ չնկատվեց գեթ մեկ երիտասարդ ֆուտբոլիստ, որը կարող էր տեղ ունենալ գոնե լավագույնների եռյակում: Պատկերն իսկապես տխուր է: Ու հիմա հարց է ծագում՝ ո՞վ կլիներ լավագույնը, եթե Մարկոսը փայլուն մրցաշրջան չանցկացներ: Մխիթարյա՞նը, Սարգիս Ադամյա՞նը… Այո, Բունդեսլիգայում Ադամյանը աչքի է ընկնում արդյունավետությամբ, բայց ազգային թիմում նրա խաղը դեռ այն չէ: Լավագույնը ճանաչվելու համար առաջնահերթ է արդյունքը, որը, բացի Մարկոսից, ըստ էության ոչ մի ֆուտբոլիստ ցույց չէր տվել: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը գտնվում է ծանր իրավիճակում: Մեր ազգայի թիմի շարքերը նոսրանում են, իսկ ռեզերվում չեն նկատվում այն ֆուտբոլիստները, որոնք կարող են համարժեք կերպով փոխարինել վետերաններին: Հեռու չէ այն ժամանակը, երբ հավաքականին հրաժեշտ կտան առաջատար մյուս ֆուտբոլիստները՝ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Արաս Օզբիլիսը․․․: Նոյեմբերի 15-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հունաստանի հավաքականի հետ հանդիպմանն ընդառաջ ունենք լուրջ կորուստներ: Բացի Մարկոսից՝ հավաքականում չեն նաև Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, Կառլեն Մկրտչյանը: Պետք է խոստովանենք, որ առաջիկա հանդիպումներում Պիզելիի կարիքը շատ է զգացվելու, բայց․․․: Կապված հայկական ֆուտբոլում առկա լարված իրավիճակի հետ, ոմանք փորձում են Մարկոսի հեռանալը կապել նեգատիվ իրադարձությունների հետ: Վստահաբար կարող ենք ասել, որ մեր հավաքականի առաջատարներից մեկի որոշումը  չի կարող կապ ունենալ այլ գործոնների հետ: Ծանր իրավիճակումներում այս ֆուտբոլիստը միշտ եղել է Հայաստանի հավաքականի կողքին, իսկ հարկ եղած դեպքում օբյեկտիվ գնահատականներ հնչեցրել: Պիզելիի որոշումը միայն ու միայն հարգանքի է արժանի: Իրական պրոֆեսիոնալը վստահ է, որ իր առաքելությունն ազգային թիմում ավարտված է: Սա է հեռանալու միակ և օբյեկտիվ պատճառը: Պիզելին հեռացավ լավագույնի կարգավիճակով՝ իր տեղը զիջելով երիտասարդներին:

«Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում:«Ակտոբեից» հեռանալու որոշումը դժվար չստացվեց, քանի որ այս տարին ոչ միայն ինձ համար հաջող չէր, այլև՝ ակումբի: Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեմ և նաև կա ժամանակ մտածելու համար:Տեսնում եմ, որ Հայաստանի առաջնությունը որոշակի առաջընթաց է գրանցել, բայց այն դեռ շատ հեռու է բարձրակարգ համարվելուց: Այնտեղ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ երիտասարդ խաղացողներին, որպեսզի կարողանան իրենց որակները ցույց տալ և առաջադիմել ավելի բարձրակարգ առաջնություններում խաղալու համար»,- Topspots.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մարկոս Պիզելին: Վերջինս  2008 թվականից էր հանդես գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Ղազախստանի ավարտված առաջնությունում նա անցկացրել է 11 խաղ, դարձել 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Օգտվելով առիթից անհրաժեշտ ենք համարում շնորհակալություն հայտնել Մարկոս Պիզելիին տարիներ շարունակ մեր հավաքականին օգնելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: Հարկ ենք համարում նշել, որ Պիզելիի հրաժեշտի հանդիպում կազմակերպելն անհրաժեշտություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում