Friday, 19 06 2026
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

«Շիրակ կենտրոնը» տեսագրելու է Գյումրիում բնակբաշխման վիճակահանությունների ողջ ընթացքը

Աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակբաշխման փորձը հաշվի առնելով կարելի է ասել, որ ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում բնակարանների հատկացման փուլը: Պատճառը պարզ և միանգամայն հասկանալի է. յուրաքանչյուր ընտանիք էլ կնախընտրեր բնակվել ցանկալի՝ հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որևէ մեկում:

Նույնիսկ 2010 թվականին, երբ բնակարանները հատկացվեցին հրապարակային վիճակահանություններով, բազմաթիվ անօթևան ընտանիքների մոտ առկա էր մտահոգություն դրանց արդարացի ընթացքի վերաբերյալ: Նրանք կասկածում էին, որ ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաշխվում: Կարելի է հասկանալ անօթևան ընտանիքների մտավախությունը. 22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելով տնակներում, նրանք իրենց մաշկի վրա են զգացել բազում անարդարություններ, ինչպես ասում են՝ «Աչքը տեսածից է վախենում»:

Նման մտավախություններն առավել ևս ներկա փուլում են առկա բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների շրջանում, քանի որ ի տարբերություն 2010 թ.-ի՝ ընթացիկ տարում Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար բնակելի շենքերը կառուցվել են երկու տարբեր ՝ Մուշ-2 և Անի թաղամասերում: Իսկ շահառուների մեծ մասը ձգտում են բնակարաններ ստանալ Անի թաղամասից, քանի որ այն առավել հին և կայացած թաղամաս է, համեմատաբար ավելի մոտ է քաղաքին և ունի կենսապահովման պայմաններ:

Բազմաթիվ անօթևաններ, վերջերս այցելելով մեր գրասենյակ, իրենց մտահոգություններն են հայտնել, թե իբր Անի թաղամասում շահագործման հանձնվելիք բնակարանների տերերն արդեն իսկ հայտնի են: Այդ մարդկանց պնդմամբ՝ շատ պաշտոնյաներ բնակարան ստանալու հավակնորդ իրենց հարազատներին և մերձավորներին խոստացել են միջամտել, որ նրանք բնակարաններ ստանան Անի թաղամասից:

Ավելացնենք, որ 2011 թ. Գյումրիում շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք՝ 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք՝ 212 բնակարանով, այդ թվում՝ 1 սենյականոց՝ 640 բնակարան, 2 սենյականոց՝ 528 բնակարան, 3 սենյականոց՝ 464 և 4 սենյականոց՝ 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:

Կարծում ենք՝ շատերը մեզ համակարծիք կլինեն, որ պետական ու տարածքային նմանատիպ լայնամաշտաբ ծրագրերում հասարակական մասնակցության և առավելագույն հրապարակայնության ապահովումը լավագույն նախապայմաններից մեկն է դրանցում կոռուպցիոն դրսևորումների բացառման կամ առավելագույնս նվազեցման համար: Ուստի բնակբաշխման վիճակահանություններում արդարություն և օրինականություն ապահովելու, շահառուների մեջ առկա մտավախությունը փարատելու և գործընթացի նկատմամբ վստահություն ներշնչելու նպատակով «Շիրակ կենտրոնը» ՀՀ քաղաքաշինության նախարարությանն առաջարկել է բնակարանների բաշխման վիճակահանությունների կարգը փոփոխել, դրանք կազմակերպել հետևյալ տարբերակներից մեկով:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ բնակարանները վիճակահանություններով բաշխել ոչ թե շենք առ շենք, այլ երկու թաղամասում կառուցված շենքերը միասին՝ ըստ սենյակների թվի՝ 1 սենայականոցները միասին, երկուսները միասին և այդպես շարունակ: Անշուշտ, մեկ վիճակահանության ընթացքում ավելի քան 600 բնակարանների վիճակահանությունների կազմակերպումը տեխնիկապես դժվար, աշխատատար և երկարաժամկետ գործընթաց կլինի: Ուստի կարելի է մեկ այլ սկզբունք ևս կիրառել: Այն է՝ Անի թաղամասում կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանները համամասնորեն բաշխել ու անցկացնել 5 վիճակահանություն և յուրաքանչյուրում Մուշ-2-ի մի քանի շենքերի բնակարանների հետ միասին բաժանել Անի թաղամասում կառուցված 5 շենքերից մեկի բնակարանները:

Շիրակ կենտրոնն» իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու, որ բնակարանների բաշխման վիճակահանություններն ընթանան թափանցիկ, և այդ նպատակով սեփական տեխնիկական ու ֆինանսական միջոցներով նկարահանելու ու www.shirakcentre.org վեբ կայքում տեղադրելու է 2011 թվականին Գյումրիում բնակարանների բաշխման վիճակահանությունների ամբողջ ընթացքի տեսաձայնագրությունները:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում