Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Կական իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականից «Սան Պաոլո»-ի կազմում: 2003-ից 2009 թվականներին հանդես է եկել «Միլան»-ում, որի կազմում 2 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ 2007 թվականին արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: 2009 թվականին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», բայց այդպես էլ չկարողանալով վերգտնել իր լավագույն խաղը՝ 2013 թվականի ամռանը կրկին վերադարձավ «Միլան», որտեղ նրա գործերը հաջող են ընթանում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բրազիլացի տաղանդավոր ֆուտբոլիստի լավագույն գոլերի տեսանյութը՝ խփված 2001-2014 թվականներին:







































