Friday, 19 06 2026
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան

Ես հավատում եմ մեր կրթության ու գիտության պայծառ ապագային․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Զբաղվածության պատճառով այսօր չկարողացա մասնակցել «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված քննարկմանը, ուստի ելույթս ներկայացնում եմ ձեր դատին՝ այս հարթակում:

Հարգելի գործընկերներ,

Թեև մեր քննարկման խորագիրն է «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», սակայն ես կառաջարկեի խնդրին ավելի համալիր մոտեցում ցուցաբերել և խոսել ոչ միայն գիտության, այլ նաև կրթության, կրթության ֆինանսավորման հիմնախնդիրների մասին, քանի որ դրանք օրգանապես փոխկապակցված են և փոխպայմանավորում են միմյանց:
Տարիներ, տասնամյակներ շարունակ մենք խոսում ենք այն մասին, որ ինչպես կրթության, այնպես էլ գիտության ֆինանսավորման մակարդակը մեր երկրում բավարար չէ: Սա արձանագրում է, որ կատարվել, կատարվում և կատարվելու է բոլոր իշխանությունների ժամանակ:

Այս արձանագրմամբ մենք, որպես կանոն, խոսում ենք կրթության ու գիտության պետական ֆինանսավորման մասին, և կարծում եմ՝ հենց դա է մեր հայեցակարգային, եթե կուզեք՝ աշխարհայացքային սխալը: Մշտապես որպես գնահատման ցուցանիշ դիտարկելով պետական բյուջեից կրթության ու գիտության բնագավառների ֆինանսավորման ցուցանիշներն ու համամասնությունները՝ մենք այս խնդիրը շատ պարզունակացնում, նեղացնում ենք և հասցնում ենք «շատ փող՝ լավ կրթություն ու գիտություն» բանաձևին: Դա, սակայն, արդյունավետ մոդել չէ, հեռանկարային մոդել չէ ու ամենակարևորը՝ համակարգաստեղծ մոդել չէ: Մենք պետք է վերացարկվենք կրթությունն ու գիտությունը սոսկ որպես պետական հոգածության ոլորտներ դիտարկելու, իմ կարծիքով, մոլորությունից և խնդրին մոտենանք միանգամայն այլ տեսանկյունով:

Այո, կրթության և գիտության ոլորտների պետական ֆինանսավորումը կարևոր է, առանց դրա մենք չենք կարող խոսել նորմալ հանրակրթության, գիտական ասպարեզում պատշաճ ներկայացվածության մասին: Մյուս կողմից, սակայն, այս ոլորտների պետական ֆինանսավորումը չպետք է համարվի որպես ֆինանսավորման միակ ու հիմնական աղբյուր: Գիտության և կրթության բնագավառների բյուջետային ֆինանսավորումը պետք է ապահովի այս ոլորտների լոկ կենսունակությունը, զարգացման նվազագույն մակարդակը: Ավելի հեռանկարային, ավելի խորը զարգացման համար մենք պետք է փոխենք նախ՝ մեր մտածողությունն ու աշխարհայացքը, որպես դրա հետևանք՝ նաև գիտության և կրթության ոլորտների ֆինանսավորման վերաբերյալ մեր մոտեցումները:

Աշխարհի, զարգացած աշխարհի փորձը ցույց է տալիս, որ մրցունակ կրթական և գիտական համակարգեր ձևավորվում են միայն այն դեպքում, երբ դրանց ֆինանսավորումն իրականացվում է լայն իմաստով տնտեսության կողմից, մասնավոր հատվածի միջոցներով: Սա նշանակում է, որ ինչպես կրթության, այնպես էլ գիտության բնագավառներում պետք է որոշակի տեղ ու դեր ունենա նաև շահը, մասնավոր շահը, այսինքն՝ մենք, որպես պետություն, պետք է ստեղծենք պայմաններ, միջավայր, որպեսզի կրթությամբ և գիտությամբ զբաղվելը որոշակիորեն դառնա նաև շահավետ բիզնեսի տեսակ: Սա ընդամենը մի ուղղություն է:

Մյուս կարևոր բաղադրիչն այն է, որ տնտեսությունը պետք է դառնա կրթության և գիտության ոլորտների ոչ միայն ֆինանսավորողը, այլ նաև պահանջարկ ներկայացնողը, պատվիրատուն: Բարձրագույն կրթության բնագավառում մենք պետք է կադրեր պատրաստենք ոչ միայն և ոչ այնքան հաստատված ինչ-որ պլանների համապատասխան, այլ տնտեսության, աշխատաշուկայի ներկայացրած պահանջարկի հանգույն: Նույն կերպ՝ գիտությունը պետք է զարգանա ոչ միայն և ոչ այնքան պետական ծրագրերով, պատվերներով ու բյուջետային ֆինանսավորմամբ, որքան տնտեսությանը սպասարկելու, գիտական աշխատանքը նոր արժեքի վերածելու մղումով: Սա ամենևին չի նշանակում կրթության և գիտության բնագավառներում պետության դերի նվազեցում, ավելին՝ պետությունն ունի կարևորագույն առաքելություն նշված մեխանիզմների իրականացման համար անհրաժեշտ պայմանների, միջավայրի ապահովման իմաստով: Մենք պետք է կարողանանք կրթությունն ու գիտությունը ինտեգրել տնտեսությանն այնպես ու այնքան, որ դրանք դառնան փոխպայմանավորող, փոխլրացնող համակարգեր:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես կրթության, այնպես էլ գիտության ասպարեզում հաջողությունների հասնելու համար մենք նախևառաջ պետք է կարողանանք սահմանել հավակնոտ նպատակներ ու բարձր նշաձողեր: Առանց դրա մենք չենք կարող խոսել նոր որակի գիտության ու կրթության մասին: Մեր նպատակադրումները, այո, պետք է լինեն հավակնոտ, իսկ դրանց հասնելու ծրագրերը՝ իրատեսական ու չափելի: Միջոցների սղությունը որպես պատճառ ներկայացնելով՝ մենք, սակայն, երբեք չպետք է հրաժարվենք հավակնոտ նպատակներից ու եթե կուզեք՝ երազանքից: Իսկ մենք երազում ենք ունենալ բարձրագույն կրթության այնպիսի համակարգ, որում ուսանել կձգտեն ոչ միայն մեր երիտասարդները, այլ նաև աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչները, մենք երազում ենք ունենալ համալսարանական քաղաքներ՝ կամպուսներով և այլ հաստատություններով, մենք երազում ենք ունենալ այնպիսի գիտական լաբորատորիաներ, որտեղ փորձարկումներ կիրականացնեն ոչ միայն հայ, այլ նաև այլազգի ականավոր գիտնականները:

Այս և նմանատիպ բազմաթիվ երազանքներ կարող են կյանքի կոչվել միայն, ինչպես նշեցի, իրատեսական ծրագրերի մշակման ու իրականացման դեպքում: Ահա այստեղ է պետութան առաջնային դերն ու նշանակությունը: Ու հենց այդ առումով նման քննարկումները չափազանց կարևոր են, դրանք պետք է լինեն շարունակական ու առավելագույն չափով ներառական:

Ես հավատում եմ մեր կրթության ու գիտության պայծառ ապագային:

https://www.facebook.com/babajanyana/posts/2824574350906607?__xts__[0]=68.ARAPZTgEvh41f8Q–w5TL0gXeWtOc20RDZBw1zEwRBg_BSP4pol7jV1dT2VYtZlqs_5A5p_8j-fcM08FgIY-mSoTbXiB4mb5rdUD1uOpaymvIBztN9Jf7DbplTJPxvUIBo00iD3gnyqZhySC6DbVvfgUKg5pQjQF4khxbk1T7WJ-f–kQtdFZb_Gr-gG_IKcuayzLs3gP_oMNY7veUDeQu9Qp55G_994HjCcEYfAtPgvh32ZwzCdnjIT_MtDIC0mZZo_wdjjGoc0CeuM8li7CnPPis-QWTk-fscfvcXQJD9e0_Rt3NAxk0COAFXeQUK46gQIUNNpuBH8VAm5R4REiQkC&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում