Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Դենիս Թումասյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Ֆուտբոլիստը հրավերի մասին գրել է Facebook-ի իր էջում: Այս մասին գրում է Championat-ը:
«Շնորհակալություն, Բերնար Շալանդ: Կփորձեմ արդարացնել վստահությունը»,- գրել է 28-ամյա ֆուտբոլիստը:
Ընթացիկ մրցաշրջանում Թումասյանն «Ուրալ»-ի կազմում 13 խաղ է անցկացրել՝ խփելով 2 գոլ և ստանալով 4 դեղին քարտ:









































