Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեջքի վնասվածքից հետո վերականգնվելու է Ղրիմի ռուսական ռազմական հոսպիտալում: Այս մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Ֆուտբոլիստի գործակալն ու հայրը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ 23-ամյա Գյունդողանը բաց է թողնելու աշխարհի 2014թ. առաջնությունը: Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել 2013թ. օգոստոսին Պարագվայի հավաքականի հետ խաղում:








































