«Համայնքները խոշորացման արդյունքում բախումներ չեն կարող լինել, քանի որ մենք քննարկումներ են անում և լսում մարդկանց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացմանը:
Պատգամավորը նշեց, որ տեղական հանրաքվեի նախագիծը այս շաբաթ կքննարկվի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին.«Սրանով մենք նախատեսում ենք համայնքի կարծիքը լսել»,-հավելեց պատգամավորը:










































