Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ժամանակ Օբաման շնորհակալություն է հայտնել Լավրովին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած ջանքերի համար։
Օբաման նաև հատուկ ընդգծել է ԱՄՆ-ի պարտավորությունները՝ շրջանակային համաձայնագրի հարցում որոշակի արդյունքների հասնելու համար։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմանի ու միջազգային այլ հարցեր։