GDF11 սպիտակուցը օգնում է պայքարել ծերացման դեմ և կարող է կանխարգելել օնկոլոգիական հիվանդությունները: Այսպիսի եզրակացության են հանգել Պաստերի ինստիտուտի ֆրանսիացի գիտնականները՝ փոխանցում է MedicalXpress-ը:
Հետազոտողները կատարել են մի շարք փորձեր մկների վրա: Պարզվել է, որ սպիտակուցի ներարկումները վերականգնել են կրծողների ուղեղում արյունատար անոթները և ուժեղացրել են նեյրոգենեզը:
Գիտնականներն ապացուցել են նաև, որ GDF11-ն օգնում է գործել դիետայի գործողության նման, ինչն արդյունավետ է սրտային և օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար:
Գիտնականների խոսքով՝ այս տվյալները հույս են տալիս և աջակցում են GDF11-ի կիրառման գաղափարը նյութափոխանակության որոշ հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են ճարպակալումը և նեյրոդեգեներատիվ հիվանդությունները:









































