Գիտնականները նոր հայտնաբերված բզեզի տեսակն անվանել են շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի պատվին՝ Nelloptodes gretae: Գրետայի արձագանքն այս լուրի վերաբերյալ առայժմ անհայտ է, հայտնում է BBC-ն:
Nelloptodes gretae-ն քիչ է հիշեցնում իր անվանակցին. դրա երկարությունը 1 մմ-ից պակաս է, թևեր ու աչքեր չունի, բայց ունի երկու երկար հյուսերի նման ալեհավաքներ, գրում է գործակալությունը:
Դոկտոր Մայքլ Դարբին ասել է, որ ընտրել է Գրետայի անունը, քանի որ շատ տպավորված է նրա բնապահպանական արշավից:
Բզեզն առաջին անգամ հայտնաբերվել է Քենիայում՝ 1960-ականներին: Գիտնականների շրջանում, գրում է գործակալությունը, ընդունված չէ նոր հայտնաբերված տեսակն անվանել սեփական անունով:











































