Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը նախատեսվող ժամկետում. Կոնստանտին Զատուլին

Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու ծրագրերն ուժի մեջ են, սակայն չկա որևէ խոսք դրանց Հայաստանի մասնակցության մասին: 2015-ի հունվարի 1-ից Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ մայիսին պայմանագիր կստորագրեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները: Այս մասին տեղեկացրել էր ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: «Եվրասիական տնտեսական միությունը կկայանա: Երեք երկրների նախագահները լի են 2015-ի հունվարի 1-ից Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ մայիսին պայմանագիր ստորագրելու վճռականությամբ: Հույս ունեմ, որ այդ ծրագրերը կիրագործվեն»,- ասել էր Շուվալովը: Թեև միությունը ձևավորվելու է և ըստ էության գործելու 2015-ի հունվարից, նախնական փաստաթղթերը ստորագրվելու են մայիսին, իսկ մինչ այդ Հայաստանն իրականացնելու է ՄՄ անդամակցության ճանապարհային քարտեզը և մայիսին, ինչպես նախատեսում էին կողմերը, անդամակցելու ՄՄ-ին: Եվ ՀՀ, և ՌԴ իշխանությունները հայտարարել էին, որ ՀՀ-ն կդառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, որը ներկայացվում էր որպես առավելություն:

Թե ինչո՞ւ չի նախատեսվում Հայաստանի մասնակցությունն այս թեկուզև նախնական գործընթացներին՝ հարցին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, պնդելով, որ սա միջանկյալ փուլ է, որին գուցե Հայաստանի մասնակցությունն անպայման չէ:

«Ես հույս ունեմ, որ քաղաքական խնդիրներ չկան, դրանք եղել են, եղել են կասկածներ, ապա դրանք հանգուցալուծվել են նախորդ փուլում, մեծ խնդիրներ այստեղ չեմ տեսնում իրականում, պետք է միայն հստակեցնել, թե նախապատրաստական աշխատանքներն ինչ փուլում են, սա կարող է միայն դրանով պայմանավորված լինել:

«Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը մեզ հետ զրույցում ևս անդրադարձել էր այս հարցին, ասելով, եթե որոշ փաստաթղթեր դեռ չեն հասցրել պատրաստել մինչ մայիս, ապա դա հնարավոր չէր: Ըստ նրա՝ Եվրասիական միությունը որոշակիորեն խոր մակարդակի ինտեգրացիա է, ինտեգրացիա՝ օրենսդրության, տնտեսական, իրավական նորմերի և այս ամենը Եվրասիական չափանիշներին բերելու համար Ղազախստանն ու Բելառուսն աշխատել էին դեռևս վաղուց, իսկ Հայաստանը սրան է միացել շատ ավելի ուշ: «Իմ տեսանկյունից, չափազանց կարևոր է, որ Հայաստանը հիմնադիր անդամ դառնա: Իմ բացատրությունը միայն տեխնիկական խնդիրներն են՝ շատ հարցեր դեռ չեն համաձայնեցվել»,- ասաց նա:

Դեռևս դեկտեմբերի 2-ին Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր բարձր գնահատել իր հայաստանյան գործընկերների ՄՄ անդամակցության ուղղությամբ ներդրած ջանքերը, նույնիսկ նշելով, որ իրենք չեն հասցնում իրենց գործընկերների հետևից: ՀՀ պաշտոնյաները ևս պնդում էին, որ մինչ մայիս անդամակցությունն այլևս իրողություն կլինի, քանի որ իրավական-հարկային-մաքսային բլոկի տարբեր օրենքների համապատասխանեցումն, այսինքն` ներդաշնակեցումը, ավարտին կհասցվի մինչև մայիս, որը ենթադրում է, որ մայիսին արդեն պաշտոնական Երևանն՝ արդեն ՄՄ անդամ, կկարողանար մասնակցել նաև Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին: Եթե ՌԴ առաջին փոխվարչապետ Շուվալովը չի հիշատակում Հայաստանի մասին, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը նախատեսվող ժամկետում, այդ պատճառով էլ չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ մայիս ամսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում