Մյունխենի «Բավարիա»-ի նախկին պաշտպան Լոտար Մաթեուսի կարծիքով` թիմը կարող է գոհ լինի, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում խաղալու է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ:
«Կարծում եմ, որ «Բավարիա»-ին բարդ դիմակայություն է սպասվում: Մյունխենցիները կարող էին երազել այդպիսի կիսաեզրափակիչի մասին, քանի որ «Չելսի»-ի կամ «Ատլետիկո»-ի դեմ ավելի դժվար կլիներ խաղալ:
«Արքայական ակումբ»-ի դեմ քառորդ եզրափակիչի շրջանակներում կայացած պատասախան հանդիպմանը Դորտմունդը ցուցադրեց, թե ինչպես է պետք խաղալ` «Ռեալ»-ի նկատմամբ առավելության հասնելու համար»,- ասել է Մաթեուսը:









































